Skip to content

State statute

Los Angeles local civil form — ԾԱՆՈՒՑՈՒՄ CALIFORNIA ՆԱՀԱՆԳԻՑ. Եթե դուք լրացրել եք նահանգի վարձակալության (1690-LASC CIV 002A)

California foreclosure, tax-defaulted, court-ordered and probate-sale law and official procedures — verbatim and citable.

Edition
2026-09-26
Last updated
2026-10-05
Jurisdiction
Los Angeles County

Los Angeles local civil form — 1690-LASC CIV 002A.pdf

Exceptions & meaning →

Page 1

ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐ՝ Ներկայացման ամսաթիվ՝

ԱՊՕՐԻՆԻ ԶԱՎԹՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ (ՎՏԱՐՈՒՄ)

Ապօրինի զավթման (վտարման գործողության) բողոք է ներկայացվել, որտեղ Դուք նշված եք որպես պատասխանող։ ԾԱՆՈՒՑՈՒՄ CALIFORNIA ՆԱՀԱՆԳԻՑ. Եթե դուք լրացրել եք նահանգի վարձակալության աջակցության դիմումը 2022 թ․ մարտի 31-ին կամ դրանից առաջ, դուք կարող եք պաշտպանված լինել վտարումից: Հասանելի իրավական ռեսուրսների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք lawhelpca.org կայքը: Իրավաբանական խորհրդատվության համար, ի թիվս այլոց, կարող եք կապվել հետևյալ կազմակերպությունների հետ՝ • StayHousedLA.org (888) 694-0040 • Bet Tzedek-ի իրավաբանական (323) 939-0506 • SoCal Համայնքային իրավաբանական (800) 834-5001 • Los Angeles Իրավաբանական աջակցության (800) 399-4529 • Shriver-ի Ինքնօգնության կենտրոն (818) 485-0576 • Los Angeles-ի Թաղային իրավաբանական (800) 433-6251 (գտնվում է Stanley Mosk դատարանի • Los Angeles վարչաշրջանի Փաստաբանների (213) 243-1525 California-ի նահանգային Փաստաբանների միությունը հավաստում է California-ում փաստաբանների ուղղորդման ծառայությունը և հրապարակում է վարչաշրջանի կողմից կազմակերպված իրավաբանների վկայագրված ծառայությունների ցանկը: Ձեր վարչաշրջանում փաստաբանների ուղղորդման ծառայություն գտնելու համար այցելեք Նահանգային փաստաբանների միության կայքը՝ www.calbar.ca.gov հասցեով կամ զանգահարեք 1-866-442-2529 հեռախոսահամարով։

Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են հարմարություններ խնդրել՝ լրացնելով ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՆԴՐԱՆՔ

ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ (Դատական խորհրդի Ձև MC-410)։ Ձևաթղթերը հասանելի են գործավարի գրասենյակում, դատարանի կայքում կամ փոստով կուղարկվեն՝ ըստ պահանջի:Լրացված ձևը ներկայացրեք գործավարին կամ ADA-ի համակարգողին այն դատարանում, որտեղ Ձեր գործը քննվում է:Ձև MC-410-ը և այս գործով ցանկացած այլ հայցադիմում կարող են ներկայացվել ֆաքսով:Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք ADA-ի համակարգողի գրասենյակ՝ (213) 633-5882 հեռախոսահամարով կամ այցելեք դատարանի կայք՝ www.lacourt.org հասցեով։

Եթե վտարման գործով իսպաներեն լեզվի թարգմանչի կարիք ունեք, թարգմանիչները հասանելի են յուրաքանչյուր դատարանի շենքում: Եթե Ձեզ անհրաժեշտ է մեկ այլ լեզվի թարգմանիչ դատական նիստերի համար, խնդրեք այն նախքան Ձեր դատական նիստի օրը՝ դատարանի կայքում գտնվող Թարգմանիչ խնդրելու պորտալի միջոցով՝ www.lacourt.org կայքի գլխավոր էջում սեղմելով Ինքնաօգնության ռեսուրսներ ներդիրը: Դատարանը բոլոր ջանքերը կգործադրի Ձեր լսումների օրվա և ժամի համար թարգմանիչ գտնելու համար, սակայն այն չի կարող երաշխավորել, որ այն անմիջապես հասանելի կլինի: Ներկայացման օրվանից հետո առաջին 60 օրվա ընթացքում գործի նյութերը կարող են դիտել միայն հետևյալ անձինք. 1) Հայցում նշված ցանկացած անձ կամ ընկերություն, 2) Այդ մարդկանցից կամ ընկերություններից մեկի փաստաբանը, 3) Ցանկացած այլ անձ, ով կարող է գործավարին տրամադրել. ա) դատավարության ընթացքում առնվազն մեկ հայցվորի և մեկ պատասխանողի անունը և հասցեն, ներառյալ այդ հասցեում գտնվող ցանկացած բնակարանի, միավորի կամ տառածության համարը, բ) դատավարության մեջ գտնվող անձանցից կամ ընկերություններից մեկի անունը կամ գործի համարը։ Այս անձը նույնպես պետք է ապացուցի, որ ինքն ապրում է այդ հասցեում՝ ցույց տալով վավեր անձը հաստատող փաստաթուղթ: Այն անձինք, ովքեր չեն համապատասխանում վերը նկարագրված պահանջներին, չեն կարող մուտք գործել դատական ցուցիչ, գործողությունների գրանցամատյան կամ դատական այլ գրառումներ մինչև բողոքը ներկայացնելուց 60 օր հետո, բացառությամբ հիմնավոր պատճառի հաստատման դեպքում ex parte հրամանի: Este documento contiene información importante. Para leerlo en español, consulte la sección División Civil (Civil Division) del sitio web de la corte superior de Los Ángeles. Văn kiện này có tin tức quan trọng. Muốn đọc bằng tiếng Việt, hãy đến phần Ban Hộ Sự (Dân Sự) (Civil Division) trên website của Tòa Thượng Thẩm Los Angeles 本文件包含重要信息。欲阅读简体中文版,请访问洛杉矶高等法院民庭板块(Civil Division) Այս փաստաթուղթը կարևոր տեղեկատվություն է պարունակում։ Այն հայերեն կարդալու համար խնդրում ենք այցելել Los Angeles-ի Առաջին ատյանի դատարանի կայքի Քաղաքացիական բաժանմունքի (Civil Division) բաժինը 이문서에는 중요한 정보가 들어 있습니다. 이 문서를 한국어로 읽으시려면 로스앤젤레스 상급법원 웹사이트의 민사부(Civil Division) 섹션을 방문하십시오

ՓՈՍՏՈՎ ՈՒՂԱՐԿՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ

Ես՝ վերոհիշյալ իրավասու դատարանի ստորև նշված Գործադիր պաշտոնյան/Գործավարը, սույնով հավաստում եմ, որ ես սույն գործին կողմ չեմ, և որ այս օրը ես փոխանցել եմ ապօրինի զավթման (վտարման) ծանուցումը յուրաքանչյուր կողմին կամ ստորև նշված փաստաբանին և խնդրո առարկա տարածքի «Բոլոր բնակիչներին»՝ փաստաթուղթը դնելով հավաքագրման և ուղարկման համար, որպեսզի այն տեղադրվի Միացյալ Նահանգների փոստարկղ՝ California-ի դատարանում, բնօրինակի մեկ օրինակը, որը ներկայացված է/մուտքագրված է այստեղ, առանձին փակ ծրարով յուրաքանչյուր հասցեով, ինչպես ցույց է տրված ստորև՝ ամբողջությամբ կանխավճարված փոստային ծախսերով՝ համաձայն ստանդարտ դատական պրակտիկայի: DAVID W. SLAYTON, Գործադիր պաշտոնյա/Դատարանի գործավար

Ամսաթիվ՝ _____________ Հետևյալի կողմից՝ _____________________________________ Գործավարի տեղակալ LASC CIV 002A For Optional Use Rev. 01/23 NOTICE OF UNLAWFUL DETAINER (EVICTION) §§ 1161.2,Code Civ.1161.2(c)Proc.

Exceptions & meaning →

GoCodebook provides public access, search, citation, multilingual explanation, and practical interpretation of legally adopted building regulations. It is not a substitute for the official ICC or California code publications.